Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

22 հուն 2023 10:00

Հումանիտար բեռների արգելքի լուրը լսելուց հետո մարդիկ, կարելի է ասել, սրբել են խանութները.Որքան կբավարարեն պահուստային ապրանքները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Հումանիտար բեռների արգելքի լուրը լսելուց հետո մարդիկ, կարելի է ասել, սրբել են խանութները։



Մեր աղբյուրները վստահեցնում են, որ պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս, սակայն եթե պետական ճշգրիտ քաղաքականություն իրականացվի, գուցե կես տարի դեռ խնդիր չառաջանա։ Բանն այն է, որ որոշ գործարարներ, օգտվելով Լաչինի միջանցքը փակ լինելուց եւ ուղեւորափոխադրումների արգելքներից, Արցախ են ներկրել ոչ թե առաջին անհրաժեշտության, այլ բիզնես տեսանկյունից շահավետ ապրանքներ։ Օրինակ՝ կոկա-կոլա, ոգելից խմիչքներ եւ այլն։ Հատկապես սուր է դիզվառելիքի խնդիրը․ մեզ ասացին, որ այդ խնդրով պայմանավորված՝ արդեն հացը փռերից խանութներ հասցնելը խնդիր է դարձել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր