Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 հուն 2023 12:03

Չենք մոռանալու հուլիսի 1-ից թոշակները ևս մեկ անգամ բարձրացնել

Կառավարության որոշմամբ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախորդ տարի թոշակները բարձրացրել են։

«Նախորդ տարի թոշակները բարձրացրել ենք 2 անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ՝ գումարած անկանխիկի էֆեկտը»,- հավելեց նա։

Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ չեն մոռանալու հուլիսի 1-ից թոշակները ևս մեկ անգամ բարձրացնել։

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացն Աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարության առաջարկով կշարունակվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Որոշումն ընդունվեց Գործադիրի այսօրվա նիստում։
2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել են 1.2 մլրդ դրամ (առանց եկամատային հարկի)։
Վարչապետը ողջունեց նախաձեռնությունը, բայց նաև շեշտեց՝ ահազանգեր է ստանում, որ ՀՀ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։ Ըստ այդմ՝ փոխվարչապետներին ու նախարարներին հրահանգեց հետևել, որ բացառվեն կանխիկ վճարման ընդունումը։

«Տերմինալներով վճարումը մենք պայմանական անկանխիկ էինք համարում, սակայն դա նույնպիսի կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում կանխիկ թղթադրամին ֆիզիկապես կպնում է»,– ասաց Փաշինյանը և գերատեսչություններին երեք ամիս ժամանակ տվեց՝ խնդիրը լուծելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր