Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 հուն 2023 16:25

Արեւմուտքը իսկապես որոշել է կռվել Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցությունում ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի մոբիլիզացիոն ռեսուրսն անսպառ չէ, բայց արեւմտյան դաշնակիցները, ըստ երեւույթին, մտադիր են «կռվել Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին»,- տեղեկացրել է «Կոմերսանտը»։


«Տեխնիկան, իհարկե, կարելի է լրացուցիչ էլ մատակարարել, բայց ահա մոիբիլիզացիոն ռեզերվն անսպառ չէ։ Ըստ երեւույթին, Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցներն իսկապես որոշել են կռվել Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի տվյալները Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին։


Անվտանգության խորհրդի եւ պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝  ուկրաինական բանակի կորուստները գերազանցում են 13 հազարը։ Ընդ որում՝ պետության ղեկավարը նշել է, որ ռուս հրամանատարները պետք է հաշվի առնեն, որ Ուկրաինայի ԶՈւ ռեզերվներն սպառված չեն եւ ռազմավարական մի շարք ռեզերվներ դեռ չեն գործադրվել։


Երեկ՝ հունիսի 21-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը անձնակազմի եւ տեխնիկայի լուրջ կորուստներ է կրում հակահարձակման ընթացքում, որը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, սկսվել է հունիսի 4-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է լուրջ դիմադրության մասին, որին Ուկրաինայի ԶՈւ-ն բախվում է հակահարձակման ընթացքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր