Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

23 հուն 2023 10:50

Տեսանյութ.Արգիշտի Քյարամյանը կանգնել էր ոտքերիս, իսկ քննիչը վրաս ջուր էր լցնում, էլեկտրաշոկով հարվածում. Տիգրան Առաքելյան

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչպես են իրեն խոշտանգել Քննչական կոմիտեում, որին մասնակցել է անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:


Նա, մասնավորապես, պատմում է. «Ինձ բերման են ենթարկել Երեւան քաղաքի քննչական վարչություն: Այդ օրը մեր տուն եկան խուզարկության, խուզարկությունը դեռ չսկսված ինձ տեղափոխեցին Երեւան քաղաքի քննչական վարչություն: Այնտեղ իմ նկատմամբ եղավ շատ վատ վերաբերմունք, ինձ պահեցին մոտավորապես 11 ժամ, դրանից մոտ 8-9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով` ձեռքերս հետեւում, ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, ենթարկվել եմ շանտաժի, սպառնալիքների, ինձ ասել են, որ կնոջդ եւ երեխայիդ դու այլեւս չես տեսնելու, մեքենան տակը կգցի, ձեր տունը պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ բան կպատահի ընտանիքիդ, որովհետեւ ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը եղել  է ոչ ավել, ոչ պակաս, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նա այդ օրը ինձ հետ հանդիպել է երկու անգամ: Երկու հանդիպումների ժամանակ էլ ես խոշտանքվել եմ: Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս եւ էլեկտրաշոկով մարմնի տարբեր հատվածներում սկսել են վառել: Այնպիսի հարվածներ չեն հասցրել, որ կապտուկ առաջացնեն, բայց  էլեկտրաշոկով կտտանքների են ենթարկել»:


Տիգրանը ցույց է տալիս ձեռքի վրա կապտուկի հետքը, հավելելով, որ դեպքից անցել է մեկ շաբաթ եւ շատ հետքեր չի կարող ցույց տալ, եւ դեռ դատաբժշկի ուղեգիր չունի:


Ապա նա շարունակում է. «Նույն Արգիշտի Քյարամյանը երբ ինձ ձեռնաշղթաներով ուղեկցեցին վարչության պետ Ազատ Գեւորգյանի կաբինետ, որտեղ եկել էր նաեւ Արգիշտի Քյարամյանը ինձ հետ հանդիպելու:


Ինձ արդեն խոշտանգած վիճակում են մտցրել իրենց մոտ: Այդ ընթացքում շորերս արյունոտվել էին: Այդտեղ էլ խոշտանգվել եմ, ինձ գետնին գցած Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գեւորգյանը ջուրը լցնում էր եւ էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս:


Իմ առջեւ պահանջներ էին դրվում, որոնց մասին հիմա կարեւոր է, որ այս պահին չասվի, բայց անպայման կասվի: Ես արդեն հատուկ նամակով դիմել եմ ԱԱԾ տնօրենին, Նիկոլ Փաշինյանին, ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին»:


Առավել մանրամասն՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր