Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

23 հուն 2023 11:29

Տեսանյութ.Ադրբեջանի նպատակն է, որ մարդիկ սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում.նայելով ՀՀ ԱԳ նախարարության պահվածքին, տպավորություն է՝ կարծես ոչինչ չի կատարվում

«Արցախում իրավիճակն իրոք ծանր է ու ծանր է՝ հատկապես վերջին կես տարվա ընթացքում: Ադրբեջանը գնալով օղակը սեղմում է»,- «Ռեվյու» հաղորդման եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:
 
«Սա անտեսելու խնդիր չէ, սա այն հարցն է, որով Ադրբեջանը փորձում է վերջնական մեխը խփել Արցախի վրա: Եթե հետևեք ադրբեջանական մեդիադաշտին ու հնչող կարծիքներին, հստակ ասում են՝ նպատակը որն է. ասում են՝ մենք ուզում ենք, որ մարդիկ, կոպիտ ասած, սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում Ադրբեջանի հետ: Էդ օղակն էդ նպատակով է սեղմվում»: Նրա խոսքով՝ նայելով ՀՀ ԱԳ նախարարության պահվածքին, տպավորություն է՝ կարծես ոչինչ չի կատարվում, իսկ Փաշինյանն իր գործողություններով իրավիճակը փակուղի է մտցրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր