Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

23 հուն 2023 12:10

Կա 3 երթուղի, որոնք Իրանին ելք են ապահովում դեպի Եվրոպա՝ ՀՀ-ով, Ադրբեջանով և Թուրքիայով. միջանցքի բացմամբ Իրանը կկորցնի Նախիջևանի հետ կապող տարանցիկ երկիր լինելու իր կարողությունը

Iarex.ru-ն գրում է, որ թուրքական Yeni Şafak պարբերականը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու կատարած այցի մասին անհայտ որոշ մանրամասներ։ Ըստ թերթի, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Էրդողանի հայտարարության մեջ ասվել է. «Դա Հայաստանի խնդիրը չէ։ Զանգեզուրի միջանցքը Իրանի խնդիրն է: Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում, վշտեցնում է թե Ադրբեջանին, թե մեզ։ Իրականում դա պետք է իրենց վշտեցնի։ Միջանցքի բացմամբ կմեծանա թյուրքական աշխարհի հետ համագործակցությունն ու առևտուրը, կլինի անարգել շարժ դեպի Կենտրոնական Ասիա, ինչը կամրապնդի տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության մթնոլորտը և կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին։ Այդ իսկ պատճառով Զանգեզուրի միջանցքն անհանգստացնում է Իրանին։ Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս փորձությունը։ Եթե ​​նրանք հարցին դրական մոտենային, ապա այսօր թե՛ ցամաքային, թե՛ երկաթուղային ճանապարհով Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը ինտեգրված կլինեին միմյանց հետ, և միգուցե Պեկին-Լոնդոն գիծը բաց կլիներ»։


Բաքվում քննարկված հարցերի թվում է եղել Իրանի և Հայաստանի միջև սահմանի հարցը։ Ենթադրվել է, որ Զանգեզուրի միջանցքը փաստացիորեն կանջատի Իրանը Եվրոպայից։ Իրանը կորցնելով Կովկասը և «Եվրոպա տանող ամենաապահով ճանապարհը», պետք է Եվրոպա հասնելու համար թույլտվություն խնդրի Թուրքիայից և Ռուսաստանից։ Քանի որ այդ միջանցքի անվտանգությունն ապահովելու է Ռուսաստանը, ապա Իրանի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայումը նույնպես, ըստ թուրքական կողմի, «խնդիր է, որի վրա հաճախ ուշադրություն են դարձնում իրանցի փորձագետները»։ Այդ համատեքստում նաև ընդգծվել է, որ միջանցքի բացմամբ Իրանը կկորցնի Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տարանցիկ երկիր լինելու իր կարողությունը, և իրադարձությունների նման ընթացքը, ըստ Yeni Şafak-ի, «Իրանի համար կվերածվի աշխարհաքաղաքական աղետի»:


Ներկայումս կան երեք երթուղիներ, որոնք Իրանին ելք են ապահովում դեպի Եվրոպա՝ Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով։ Իրաքի, Սիրիայի և Լիբանանի միջոցով ցամաքային ճանապարհով Եվրոպա հասնելու Իրանի երազանքները, ըստ թերթի, «դեռ հեռու են իրականություն լինելուց»: Բայց գլխավորն այն է, որ Իրանը թյուրքական աշխարհին համակողմանի ինտեգրումը համարում է սպառնալիք իր շահերին և ազգային ամբողջականությանը։ Այդ համատեքստում Ադրբեջանով և Կասպից ծովով Թուրքիայի անարգել մուտքը Ղազախստան և Թուրքմենստան դիտվում է որպես պոտենցիալ սպառնալիք այդ երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների համար: Բացի այդ, Թեհրանի ղեկավարությունը կարծում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հնարավոր մերձեցումը կթուլացնի Իրանի քաղաքական դիրքերը տարածաշրջանում և կվտանգի նրա ազգային և տարածաշրջանային շահերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր