Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 հուն 2023 14:51

Ռուս զինվորները, որոնք պետք է արցախցիներին պաշտպանեն, իներտ են․ Եվրոպական խորհրդարանի պաշտոնյան՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցողի մասին

Հակարիի կամրջի մոտ իրավիճակին ծանոթանալուց հետո, Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն գրառում է կատարել Թվիթերում։


 
Տեղեկացնելով, որ անձամբ է հետևել Եվրամիության առաքելության պարեկությունը Հակարիի կամիրջի մոտ՝ Լուազոն շեշտել է՝ ռուս զինվորներն իներտ են, եվրոպական կառույցների արձագանքն էլ համարժեք չէ հումանիտար ճգնաժամին ու ռազմական լարվածությանը։


«Տեսել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական փակումը։ Լեռնային Ղարաբաղի 120.000 հայությունը կտրված է ամեն ինչից: Ռուս զինվորները, որոնք պետք է նրանց պաշտպանեն, իներտ են», — գրել է Լուազոն՝ հավելելով. — «Եվրոպական առաքելությունը ճշգրիտ փաստագրում է իրավիճակը, և Հայաստանը ողջունում է նրա ներկայությունը։ Այսպիսով, եվրոպական կառույցները լիովին տեղեկացված են իրավիճակի մասին: Նրանց արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր