Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 հուն 2023 16:11

Ոստիկանությունն արգելել է Հայաստանին սահմանակից ադրբեջանական գյուղում բողոքի ցույցերը. «Ամերիկայի ձայն»

Հունիսի 22-ից Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Գետաբեկ (Սոյուդլու) գյուղ մուտքը սահմանափակվել է։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնի» թղթակիցը, ով եւս սպասում էր գյուղ մտնելուն։


«Մենք՝ լրագրողներս, սպասում ենք գյուղի մուտքի ոստիկանական բաժանմունքում։ Սոյուդլու գյուղ թույլատրվում է միայն տեղական կացության թույլտվություն ունեցող մարդկանց»,- ասել է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը:


Գյուղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գյուղում ոստիկաններ կան և թույլ չեն տալիս, որ մարդիկ հանրահավաք անեն։ Նրա խոսքով, թույլ չեն տալիս գյուղ մտնել նույնիսկ այն մարդկանց, որոնք գալիս են հարազատի թաղմանը մասնակցելու:


«Մենք պահանջում ենք, որ մեր իրավունքները հարգվեն։ Մենք բազմիցս դիմել ենք երկրի ղեկավարությանը և տեղական իշխանություններին, բայց մեր դիմումները չեն քննարկվել»,- ասել է նա:


«Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ռուֆաթ Սաֆարովը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ կառավարությունը, ռացիոնալ որոշում կայացնելու փոխարեն, խորացնում է մեկուսացումը և նախընտրում է բռնի քաղաքականությունը։


Իրավիճակը գյուղում սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանները ուժով ցրել են ոսկու հանքի շահագործման դեմ ակցիա անող ցուցարարներին։


Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, որոնք էլ իրենց հերթին քարերով ու փայտերով հարվածել են ոստիկաններին։


Գյուղացիները պնդում են, որ իրենց արոտավայրերն օգտագործվում են ոսկու արդյունահանման համար։


Տեղի իշխանությունները զարմանում են, թե ինչու են գյուղացիները սկսել բողոքի ակցիաներ իրականացնել հանքի շահագործումը սկսելուց 10 տարի անց։ Խոստացել են փորձաքննություն անցկացնել եւ արդյունքները ներկայացնել գյուղացիներին։


Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ոսկու հանքը կապված է Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր