Արցախում ակցիաները դադարեցվել են. «Հրապարակ»
![](https://www.usanogh.am/wp-content/uploads/2022/12/usanoghner-boxoqi-akcia.jpg)
Երեկ փորձեցինք Պետրոսյանից պարզել՝ արդյոք չե՞ն պատրաստվում հերթական ակցիան իրականացնել Արցախում տեղակայված ռուսական ռազմաբազայի կենտրոնակայանի դիմաց՝ այն պատճառով, որ մեկ շաբաթից ավելի է՝ Արցախը լիակատար շրջափակման մեջ է, մինչդեռ խաղաղապահների առաքելությունն է՝ ապահովել անխափան երթեւեկը կամ առնվազն հումանիտար բեռների տեղափոխումը։ Սակայն Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին։
Հիշեցնենք, որ մինչ նշված խորհրդի ղեկավար նշանակվելը՝ ապրիլ ամիսը, Տիգրան Պետրոսյանը քանիցս նման ակցիաներ էր իրականացնում, որոշ տեղեկություններով՝ հաճախ Փաշինյանի ցուցումով։ Այդ փաստը ՀՀ վարչապետն օգտագործում էր դաշնակիցների հետ փոխհարաբերություններում՝ վկայակոչելով Արցախում առկա հակառուսական տրամադրությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում