Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 հուն 2023 12:27

Տեսանյութ.Պարտավորությունների կատարման կոչ՝ առաջին հերթին Ռուսաստանին. Արցախի ԱԳ հայտարարությունը

Ապօրինի անցակետում զրահամեքենաներին եկան փոխարինելու բետոնե պատնեշները. Ադրբեջանի հերթական սադրանքը Լաչինի միջանցքում: Արդեն 9-րդ օրն է` ապօրինի անցակետով անգամ Կարմիր Խաչն ու Ռուսաստանի խաղաղապահները չեն կարողանում երթևեկել. հումանիտար բեռներ չեն տեղափոխվում, ծանր հիվանդները զրկված են Հայաստանի բուժկենտրոններ տեղափոխվելու հնարավորությունից:

ՎԵՐՋ ՏՎԵՔ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ. ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ի ԿՈՉԸ

Արգելափակումն ավելի է խորացնում վեցամսյա շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը. հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ ստեղծված պարենային և դեղորայքային առանց այն էլ սուղ վիճակը գոյաբանական լրջագույն սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության համար: Պաշտպանը միջազգային հանրությանը կոչ է անում վերջ տալ հանցավոր անտարբերությանը, կանխել նոր պատերազմական հանցագործությունը:

Գեղամ Ստեփանյան (Արցախի ՄԻՊ) — Ադրբեջանը իրավունքներ է խոստանում՝ հանցավոր կերպով արգելափակելով անգամ հումանիտար հասանելիությունը։ Կարծես թե միջազգային որոշ դերակատարներ կուրորեն հավատում են այդ խոստումներին՝ դիտավորյալ չտեսնելու տալով այն, ինչ իրականում անում է Ադրբեջանը։ Որքա՞ն կարելի է անտեսել իրականությունը։

Ադրբեջանի առաջարկածը էթնիկ զտումն է և բռնի հպատակեցումը՝ երկու դեպքում էլ գործ ունենք նույն հանցանքի հետ, որը կոպտագույնս խախտում է մարդու հիմարար իրավունքները՝ մարդու ինքնորոշումը, կամարտահայտության, կյանքի, առանց խտրականության սեփական հայրենիքում ապրելու իրավունքները։

Այս իրավիճակը խոսո՞ւմ է այն մասին, որ միջազգային բոլոր դերակատարները չունեն հանձնառություն` հրատապ մեթոդներով հակազդելու Ադրբեջանին։ Արդյոք ձեզ համար նորմալ է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։ 21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների, իսկ ձեր արածն ընդամենը դրվագային մտահոգություն արտահայտող հայտարարություններ են։

ԱՊՕՐԻՆԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԻ. ԱՐՑԱԽԻ ԱԳՆ

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի վրա ապօրինի տեղադրած և գովազդած իր անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի. հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն, շեշտել` սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմի նպատակն է հայերի կյանքն Արցախում անհնար դարձնել:

«Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։

Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի՝ Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները։

Իրողությունների անտեսումը, անհասցե հայտարարություններն ու կոչերը, միջազգային հանրության կոնկրետ և համարժեք քայլերի բացակայությունը միայն խրախուսում են Ադրբեջանի իշխանություններին շարունակել և ակտիվացնել իրենց անօրինական և ագրեսիվ գործողությունները»,- նշված է Արցախի ԱԳ հայտարարությունում:

Մանրամասն տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր