Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 հուն 2023 18:31

Տեսանյութ.«Վագներ»-ի տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից, որտեղ նախօրեին «Վագներ»-ի մարտիկները զբաղեցրել էին ռազմական օբյեկտները: Այս մասին ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Նրա խոսքով՝ մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել են որպես զինված ապստամբություն (քրեական գործ է հարուցվել Վագների հիմնադրի դեմ):Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս. Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր