Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

26 հուն 2023 10:02

Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու որոշումը քաոս է սերմանել նաև իր երկրում.Այժմ նա պետք է պաշտպանի Մոսկվան

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վարձկանների առաջնորդ և մերձավոր դաշնակից Եվգենի Պրիգոժինի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ընդվզված ապստամբությունն ընդգծում է, թե ինչպես է Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու որոշումը  քաոս սերմանել նաև իր երկրում: Այս մասին ABC-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այս համատեքստում 16 ամիս առաջ Պուտինը Ուկրաինայում Կիևի մոտ էր ու ցանկանում էր մի քանի օրվա ընթացքում վերցնել քաղաքը, ջնջել երկիրը քարտեզից: Այժմ նա պետք է պաշտպանի Մոսկվան՝ Ռուսաստանի մայրաքաղաքը, իր իսկ ստեղծած վարձկանի դեմ»,- ասել է Բլինքենը ABC «Այս շաբաթի» հաղորդավար Ջոնաթան Կառլին:

«Մենք տեսել ենք, որ ի հայտ են եկել մի քանի շատ լուրջ ճեղքեր», - ասել է Բլինքենը։

«Ո՞ւր են նրանք գնում, եթե որևէ տեղ, ե՞րբ են նրանք այնտեղ հասնում, շատ դժվար է ասել: Ես չեմ ուզում ենթադրություններ անել»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենի կարծիքով՝ Պրիգոժինի ապստամբությունը վերջինը չի լինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր