ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

26 հուն 2023 11:30

Ո՞ր զինծառայողները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ, ինչպես նաև «Ես եմ» ծրագրի շահառու հանդիսացող զինծառայողների), որը.

1) հանդիսանում է 63 տարին լրացած կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում) ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը.

2) ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր).

3) ամուսնացած է և ունի մեկ երեխա.

4) ծնողները մահացած են.

5) մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր