Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 հուն 2023 13:18

Քոչարյանն ու Հեյդար Ալիևը Սադարակում քննարկել են՝ ՀՀ-ին է միացվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը եւ Լաչինը, փոխարենը ՀՀ-ն Ադրբեջանին է զիջում Մեղրիի շրջանը 1988-ի սահմաններով

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակը իր ներկայությամբ քննարկվել է Ռուբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ 1999-ի հուլիսին Սադարակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Նա նաեւ հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ԼՂ հակամարտության լուծման համար: Ըստ իրեն, տարբերակը հետեւյալն է. Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը եւ Լաչինը, փոխարենը Հայաստանն Ադրբեջանին է զիջում Մեղրիի շրջանը 1988-ի սահմաններով, որպեսզի  Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջեւանի հետ: Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ:


2000-ի հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում եղել է հրապարակում, որ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2000-ի ապրիլի 25-ին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպմանը մասնավոր, ոչ պաշտոնական ելույթի ժամանակ հայտարարել է հետեւյալը՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Ղարաբաղը Լաչինի հետ՝ Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի  հետ: Ելույթը հրապարակվել էր «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթում, որը մեջբերել էր նաեւ Օսկանյանի  խոսքը, որ այդ առաջարչկի մեջ ինչ-որ տրամաբանություն կա եւ պետք է դրվի լուրջ քննարկման»,-ընդգծեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր