97 տարեկան հասակում մաhացել է պատրիարք Ֆիլարետը          Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցելուց       Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում    

27 հուն 2023 15:19

Գյանջայի օդակայանի հարվածը կկարողանայինք հասցնել հենց «Իսկանդերով», եթե չլինեին կիրառման սահմանափակումներ

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Ուրախ եմ, որ վերջապես (ԱԺ քննիչ հանձնաժողովում) խոսվեց այն մասին, որ «Իսկանդերների» հետ կապված կային կիրառման սահմանափակումներ: Ու թեև վարչապետ Փաշինյանը չմանրամասնեց, բայց բոլորս հասկանում ենք, որ սահմանափակողը Մավրիտանիան կամ Տաջիկստանը չէր:
Սահմանափակողը հռթիռները մեզ հատկացրած (վստահ չեմ, որ տեղին է «վաճառած» եզրույթը) Ռուսաստանն էր:
Ընդորում, եթե չլիներ ռուսական կողմի այդ սահմանափակումը, Գյանջայի օդակայանի հարվածը կկարողանայինք հասցնել հենց «Իսկանդերով» և ոչ նվազ ճշգրտություն ունեցող «Սկադով», որի արդյունքում վրիպեցինք ու ռազմական օդակայանի տեղը քաղաքացիական շենք պայթեցրեցինք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր