Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

27 հուն 2023 17:19

Երիկամների գործառույթի անգամ աննշան նվազմամբ մարդը կարող է բախվել առողջական լուրջ խնդիրների

Հետազոտություն․ Երիկամների գործառույթի անգամ աննշան նվազմամբ երիտասարդ չափահասները կարող են բախվել առողջական  լուրջ խնդիրների։

Օրինակ, երիկամների գործառույթի 20%-30%-ով  իջեցումը, պարզվել է կապված է մահացության հավանականության  1,4-ակի,   սրտային նոպայի 1,3-ակի և երիկամային անբավարարության վեցակի մեծացման հետ։  

Երիկամների գործառույթի անգամ աննշան նվազմամբ երիտասարդ չափահասները կարող են բախվել առողջական  լուրջ խնդիրների, համաձայն նոր ուսումնասիրության արդյունքների, որոնք հրապարակվել են  BMJ ամսագրում։

«Դոգման այն է, որ առողջ երիտասարդները չպետք է անհանգստանան երիկամների գործառույթի վերաբերյալ, քանի այն չի նվազել նորմալ մակարդակից 50%-ով, սակայն մեր ուսումնասիրությունը վկայում է, որ անգամ ավելի համեստ 20%-30%- ով նվազումը կարող է հետևանքներ ունենալ»,- նշում է հետազոտության համահեղինակ, Օտտավայի հիվանդանոցի երիկամային հիվանդությունների կանխագելման բաժանմունքի ղեկավար, նեֆրոլոգ Մանիշ Սուդը։

Հետազոտողները ուսումնասիրել են Օնտարիոյի (Կանադա) ավելի քան 8 միլիոն չափահաս բնակչի, մասնավորապես 18-65 տարեկանների 2008-2021 թվականների բժշկական քարտերի տվյալները, որոնք առնվազն երիկամները ստուգելու մեկ արյան անալիզ են ունեցել, սակայն երիկամային հիվանդության պատմություն չեն ունեցել։

Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ 18-39 տարիքային խմբում մարդկանց 18%-ի մոտ երիկամների գործառույթը եղել է «նորմայից քիչ ցածր», թեև ոչ այնքան, որպեսզի երիկամների խրոնիկ հիվանդություն ախտորոշվի։

Այս «մոխրագույն գոտում» հիվանդների մոտ չափավոր բարձրացած էր երիկամային անբավարարության, սրտի նոպայի և մահվան հավանականությունը։

Օրինակ, երիկամների գործառույթի 20%-30%-ով  իջեցումը, պարզվել է կապված է մահացության հավանականության  1,4-ակի,   սրտային նոպայի 1,3-ակի և երիկամային անբավարարության վեցակի մեծացման հետ։  

Այս դեպքերի բացարձակ հավանականությունն, այդուհանդերձ, եղել է ցածր 1000-ից  2-ը։

«Բարեբախտաբար, այս գոտում երիկամային գործառույթի խնդիր ունեցող  յուրաքանչյուր առանձին մարդու համար բացարձակ ռիսկը փոքր է, սակայն եթե մենք դիտարկենք ամբողջ պոպուլյացիան, ապա ազդեցությունը կարող է բավականաչափ մեծ լինել,- հայտարարել է հետազոտության համահեղինակ, Օտտավայի հիվանդանոցի և Օտտավայի համալսարանի բժշկության ամբիոնի վարիչ Գրեգ Կնոլը։- Անհրաժեշտ է նոր հետազոտություններ անել, որպեսզի հաստատենք այս եզրակացությունները, իսկ հետո տեսնենք, թե ինչպես կարող ենք կենսակերպի փոփոխմամբ նվազեցնել այդ ռիսկերը»։

Նրանք առաջարկում են երիկամային հիվանդության հավանականությունը նվազեցնել աղի քիչ պարունակությամբ առողջ սնունդ ուտելով, կանոնավորապես ֆիզիկական վարժություններ անելով և ալկոհոլի օգտագործումը սահմանափակելով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր