Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը          Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ    

28 հուն 2023 10:01

Հայտնի են Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները

Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝


Արմո Աբգարյանը,


Սամվել Թորոսյանը, 


Երվանդ Թադևոսյանը,


 Գագիկ Բալայանը:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Ավելի վաղ  հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր