Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին          Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ       Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի    

28 հուն 2023 10:33

Երասխ-Հորադիզ երկաթգծի շագագործումը ինչ կտա երկու կողմերին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս ասաց, որ կողմերի մոտ կա շատ կարեւոր կոնսենսուս առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից: Ի՞նչ կտա կողմերին այս երկաթգծի շահագործումը, հարցի պատասխանը տալիս է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը: 


—Եթե իսկապես այդ երկաթուղին վերագործարկվի, ապա Երեւանից դեպի Ջուլֆա, որ Իրանի սահմանն է, գնացքը կանցնի 3 ժամում: Այդ դեպքում մեր բեռնափոխադրումը Իրանի հետ շատ ավելի հանգիստ ու էժան կլինի:


Նույն գիծը կարելի է շարունակել ու միանալ Կապանին, այսինքն՝ մենք Երեւանից գնացքով 3.5 ժամում կհասնենք Կապան:


Իսկ Ադրբեջանին երկաթգծի շահագործումը կտա այն հնարավորությունը, որ այդ գիծը կանցնի Հայաստանի հարավային տարածքով՝ Մեղրիի մոտով ու այդտեղով Ադրբեջանին հնարավորություն կտա կապվել Նախիջեւանին:


Կարեւոր է նաեւ այն, որ փոխվարչապետը հստակեցրեց, որ ճանապարհը վերահսկվելու է այն երկրի օրենքներով, որով անցնում է այն ու պատկանելու է այդ երկրին: Այսինքն՝ մենք կարող ենք Երեւանից գնալ դեպի Երասխ, Երասխի մոտ կմտնի Ադրբեջանի տարածք, այնտեղից գնա մինչեւ Ջուլֆա ու այնտեղ միանա Իրանին»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր