Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

28 հուն 2023 11:09

Հայկական ուժերը դեռևս լիարժեք դուրս բերված չեն Ադրբեջանի տարածքից, Երևանը սադրանքների է դիմում.Բայրամովը՝ Բլինքենին

Ադրբեջանի արտգործնախարարությունը մանրամասներ է հրապարակել Բայրամով-Բլինքեն երկկողմ հանդիպումից, ըստ որի ադրբեջանական կողմը դժգոհել է, թե «Երևանը խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձեր է անում և սադրանքների դիմում»։ Կոնկրետ օրինակներ հաղորդագրությունը չի մատնանշում։


«Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացիկ վիճակը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:


Բայրամովն ասել է, որ խաղաղության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է «դուրս բերել հայ զինվորականներին», որոնք «դեռևս լիարժեք դուրս բերված չեն Ադրբեջանի տարածքից, և հետևել ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ոչ թե խոսքով, այլ գործով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր