Եթե այդ խռովությունը եւս 48 ժամ տեւեր, մենք կզգայինք բարոյական անկման ազդեցությունը ռուսական զորքերի վրա.Պրիգոժինը շատ արագ հանձնվեց
««Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի խռովությունը շատ արագ ավարտվեց, ուստի Ռուսաստանի օկուպացիոն ուժերը չհասցրեցին ընկճվել»: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։«Եթե այդ խռովությունը եւս 48 ժամ տեւեր, ես գրեթե վտսահ եմ, որ մենք կզգայինք բարոյական անկման ազդեցությունը ռուսական զորքերի վրա, որոնք կռվում են Ուկրաինայի հարավում եւ արեւելքում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Պրիգոժինը շատ արագ հանձնվեց։ «Ուստի ժամանակ չկար, որպեսզի այս բարոյական անկման ազդեցությունը ներթափանցեր ռուսական խրամատներ»,- հավելել է նախարարը։
Նա նաեւ կարծում է, որ «Վագներին» խռովության փորձից հետո սպասում է փոխակերպություն, եւ այն իր ներկայիս տեսքով այլեւս չի լինի։
«Սակայն ինձ համար միեւնույն է, թե ինչ կլինի նրանց հետ, քանի որ, գիտեք, մենք մտածում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- շեշտել է արտգործնախարարը։
