Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

28 հուն 2023 16:31

Ադրբեջանցի ոստիկանական ոմն պաշտոնյա հրամայել է «խփել կանանց սեռական օրգաններին».Ադրբեջանի իշխանությունները ոստիկանությանը հրահրում են գյուղի բնակիչների դեմ

Ադրբեջանական Սյոդլյու գյուղում, որի բնակչությունը հայտարարում է շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա մերձակայքում գտնվող ոսկու հանքի արտանետումների վնասակար ազդեցության մասին, լարվածությունը պահպանվում է։ Այս մասին տեղեկացրել է «Թուրանը»։

Հունիսի 27-ին 4 ավտոբուսներով գյուղ են մտցվել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների լրացուցիչ ուժեր։ Տեղի բնակիչների խոսքով՝ ոստիկաններն սպառնում են ուժով կասեցնել բողոքի ցանկացած նոր ակցիա։ Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ տարեց բնակչուհին ասում է, որ ոմն ոստիկանական պաշտոնյա՝ Բահրամ անունով, հրամայել է ոստիկանությանը «խփել կանանց սեռական օրգաններին», որպեսզի նրանք հետո ամաչեն իրենց մարմնի վրա բռնության հետքերի ապացույցներ ներկայացնել։

Երեկ նորից գյուղ է եկել կառավարության ստեղծած հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախարար Մուխթար Բաբաեւը։ Սակայն որեւէ որոշակի բան նա բնակիչներին չի ասել, բացի նրանից, որ հունիսի 28-ին հայտնի կդառնան ընդերքից, օդից եւ արհեստական լճի ջրից (որտեղ թափվում են հանքի թափոնները) վերցված նմուշների ուսումնասիրությունների արդյունքները։

Բաքվում ակտիվիստներն ստեղծել են «Սյոդլյու» աշխատանքային խումբը գյուղի բնակիչների իրավունքների պաշտպանության համար։ Գյուղ տանող մուտքը հունիսի 22-ից փակ է, լրագրողներին եւ ակտիվիստներին թույլ չեն տալիս մտնել այնտեղ։ Հունիսի 20-ին Սյոդլյուի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ հայտարարելով այն մասին, որ մերձակա ոսկու հանքն աղտոտում է շրջակա միջավայրը։ Ոստիկանությունը կոշտ միջոցներով ցրել է բողոքի ակցիան։ Դրա հետեւանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել, հինգ հոգի կալանավորվել եւ ձերբակալվել է վարչական կարգով, 20 օրով։ Մի բնակիչ տուգանվել է 1 500 մանաթով։ Ավելի ուշ կալանավորվել են էլի մի քանի մարդիկ։ Սակայն իրավապահ մամինները կալանավորվածների թվի մասին չեն տեղեկացնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր