Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

29 հուն 2023 14:06

Տեսանյութ.Ամերիկյան կողմի ուշադրությունը հրավիրելու միակ միջոցը կլիներ, եթե Արարատ Միրզոյանը շրջվեր և հեռանար Վաշինգտոնի բանակցություններից

Ադրբեջանական կողմը ուղղակի թքած ունի, թե որտեղ են ընթանում բանակցությունները՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, թե մեկ այլ տեղ։ Նա խնդրի ուժային լուծման քաղաքականություն է որդեգրել։ Alpha News-ի հետ զրքույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ֆոնին, կրկին ԱԹՍ-ներ է կիրառել՝ Արցախում սպանելով չորս հայի։

«Դրան նպաստեց նաեւ նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո Էրդողանի այցը Բաքու, ինչը ոգեշնչեց նրա գործընկերոջը, եւ նրանք միասին ուժի միջոցով խնդիրը լուծելու կուրս որդեգրեցին»։

Բաղդասարովն ընդգծել է, որ Հայաստանի արտգործնախարարը, ի նշան բողոքի, առնվազն պետք է շրջվեր ու Վաշինգտոնից անմիջապես Երեւան վերադառնար։

«Ըստ ամենայնի, դա խնդրի վրա ամերիկյան կողմի ուշադրությունը հրավիրելու միակ միջոցը կլիներ։ Եթե, իհարկե, հայկական կողմը, ընդհանրապես, ցանկանում է ինչ-որ բանի հասնել ամերիկյան կողմից»,-նշել է Բաղդասարովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր