Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 16-ի համար          Ծառայողական մեքենայով՝ կուսակցական ժողովի․ ինչպես է Ռոմանոս Պետրոսյանն օգտագործում պետական միջոցները. «Ժողովուրդ»       Ում է նոր ուժի մեջ տեսնում Կարապետյանը․ «Հրապարակ»    

29 հուն 2023 15:00

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի դեսպանի կողմից ԵԽ պատգամավորներին ուղղված սպառնալիքը

Եվրոպական միությունը դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքը, որը հնչեցվել է հայ-ադրբեջանական սահման ԵԽ պատվիրակության այցից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմայով հոդված է հրապարակել OC Media լրատվական հարթակը։


Սադիգովը, որը նաև Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է, հունիսի 23-ին Twitter-ում գրառում էր կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի, որի ընթացքում պատվիրակության անդամները մեկնել էին Ադրբեջանի հետ սահմանի մոտ:


Սադիգովը տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր՝ հետևյալ տեքստով.


«Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մ կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր