10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

29 հուն 2023 15:51

Պարզվել է Արցախում ադրբեջանական ապրանք վաճառելու մասին կեղծ հրապարակումների հեղինակը. նա ձերբակալվել է

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերւոի խանութներում "մադե ին ադրբեջան" Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»:


Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղադրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:


Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ.Պ.-ն ձերբակալված է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր