Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

29 հուն 2023 16:48

Բացահայտվել է առցանց թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և դրանից ստացված ավելի քան 1մլրդ դրամի «փողերի լվացմամբ» զբաղվող հանցավոր խումբ. 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ։    

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը, Կ. Մանուկյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի որդին հանդիսացող Հ. Գալստյանը, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի շարք անձինք 2019թ.-ից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել են «N…», «Nа…» և գրեթե նույնանուն 7 այլ առցանց խանութ-հարթակներ: Այդ հարթակներում նրանք տեղադրել են տարատեսակ թմրամիջոցների լուսանկարներ՝ քանակների, ըստ քաշերի՝ արժեքների մասին, տրամադրել են նամակագրության միջոցով ձեռք բերվող թմրամիջոցների դիմաց վճարման ենթակա գումարների փոխանցման համար նախատեսված, պարբերաբար փոփոխվող Dashcoin և Bitcoin տեսակի կրիպտոարժույթային դրամապանակների տվյալներ։

Արդյունքում, 2019-2023թթ. ընթացքում վերոնշյալ անձինք այդ խանութ-հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել են առանձնապես խոշոր չափերով «Մեթանֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև իրացման նպատակով ապօրինի շրջանառել են առանձնապես խոշոր չափերով «Կոկաին», «Մեթամֆետամին», «LSD», «Մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներ:

Թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված ֆինանսական միջոցները ընդհանուր կազմել են 1.152.734.220 ՀՀ դրամ։

Հանցակիցների կողմից ապահովվել է, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն ՀՀ տարբեր քաղաքներում գտնվող թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և ուղարկվել վերոնշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած, այդ նպատակով իրենց հետ նամակագրություն վարած անձանց։ Վերջիններիս հետ համաձայնության գալուց հետո թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը պահանջվել է փոխանցել պարբերաբար փոփոխվող Dashcoin և Bitcoin տեսակի կրիպտոարժույթային դրամապանակներին։ Գումարն ստանալուց հետո նրանց ուղարկվել են թմրամիջոցների տեղակայման տվյալները:

Նշված 3 անձինք թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով վերոնշյալ ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, այսինքն «փողերի լվացման» նպատակով ի սկզբանե թմրամիջոցների վաճառքի համար հաճախորդներին տրամադրվել են գրեթե ամենօրյա ռեժիմով փոփոխվող կրիպտոարժույթային դրամապանակներ։ Զուգահեռ «Idram» վճարահաշվարկային համակարգում գրանցել են ինչպես իրենց, այնպես էլ իրենց հետ փոխկապակցված բազմաթիվ անձանց անուններով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ: Ապա, իրենց կողմից վարվող հազարից ավել Dashcoin և Bitcoin տեսակի կրիպտոարժույթների դրամապանակներին փոխանցվող գումարները ստանալուց հետո, դրանք փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող տարբեր անձանց և կազմակերպությունների։ Իսկ փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամը հրահանգել են փոխանցել թե՛ իրենց, և թե՛ իրենց հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կնոջ՝ Վ. Գալստյանի, ինչպես նաև Բ. Սաքանյանի և Ա. Մարկոսյանի անուններով բացված էլեկտրոնային դրամապանակներին, որոշ դեպքերում՝ բանկային քարտերին, որոնք կանխիկացվել և տնօրինվել են խմբի անդամների կողմից։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է նԵրկայացվել հսկող դատախազին Ա. և Կ. Մանուկյանների, Պ. Հարությունյանի և Հ. Գալստյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Կ. Շահբազյանի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ. Գալստյանի, Բ. Սաքանյանի և Ա. Մարկոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նշված անձանցից 5-ին, այդ թվում Վ. Գալստյանին, ներկայացվել է մեղադրանք, նրանք կալանավորվել են։ Հ. Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ևս ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է Վրաստանում և ձերբակալվել։ Նախաձեռնվել է նրան ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու իրավական գործընթաց։

Քրեական հետապնդման ենթարկվող մյուս երկու անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կայացվել է վերջիններիս ձերբակալու որոշում՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր