Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 հուն 2023 10:31

Երեկվա դրությամբ Արցախում զոհված Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել ՀՀ

Արցախի Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի, Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել ՀՀ, այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:


«Ե՛վ խաղաղապահների, և՛ Կարմիր խաչի միջոցով փորձում ենք կազմակերպել մարմինների տեղափոխումը, բայց այս պահի դրությամբ այդ հարցով դրական տեղաշարժ չկա»- հայտնեց Գեղամ Ստեփանյանը։


Նշենք, որ Երվանդ Թադևոսյանի ընտանիքն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել է Բերձորից ու այս պահին ընտանիքն ապրում է ՀՀ-ում՝ Արարատի մարզի Վեդի համայնքում: Սամվել Թորոսյանի ծնողներն էլ ցանկություն են հայտնել իրենց որդուն հուղարկավորել Եռաբլուրում, թեև նրանք բնակվում են Ստեփանակերտում։


Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր