Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 3-ի համար          Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»       Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը», ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին. «Հրապարակ»    

30 հուն 2023 11:50

Անկայուն Ռուսաստանը նույնպես հղի է վտանգներով, թուլացած Պուտինն ավելի վտանգավոր է. Բորել

«Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձը թուլացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն «թուլացած Պուտինը մեծ վտանգ է»։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում՝ Բորելը նշել է, որ «անկայուն Ռուսաստանը նույնպես հղի է վտանգներով»։ «Թուլացած Պուտինը մեծ վտանգ է»,- ընդգծել է նա։

ԵՄ որոշ այլ առաջնորդներ ընդգծել են Բելառուսում իրավիճակին ուշադիր հետևելու անհրաժեշտությունը. այնտեղ է ժամանել Եվգենի Պրիգոժինը:

ԵՄ առաջնորդները հինգշաբթի քննարկում են Ռուսաստանում ապստամբության փորձը և այն դերը, որը ԵՄ-ն կարող է խաղալ Արևմուտքի երկարաժամկետ ջանքերում՝ ուժեղացնելու համար Ուկրաինայի անվտանգությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր