Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

30 հուն 2023 12:50

Պուտինը դեռ ուժեղ է, բայց և մի փոքր թուլացած.եթե նա հանկարծ կորցնի իշխանությունը Ռուսաստանում...

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի երկրպագուն է, հինգշաբթի ասել է, որ Պուտինն այժմ «մի փոքր թուլացել է» զինված խռովության հետեւանքով։

Թրամփը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների համար այժմ ճիշտ ժամանակն է փորձելու միջնորդ դառնալ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում։

«Ես ուզում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ այդ անհեթեթ պատերազմի պատճառով»,- ասել է նա Reuters գործակալության հեռախոսային հարցազրույցում։

Թրամփն ասել է, որ Պուտինի իշխանությունն ինչ-որ չափով թուլացել է անցած հանգստյան օրերին ռուսական «Վագներ» խմբի խռովության հետեւանքով։

«Կարելի է ասել, որ նա (Պուտինը) դեռ այնտեղ է, դեռ ուժեղ է, բայց նա որոշակիորեն, ես կասեի, մի փոքր թուլացել է, համենայն դեպս՝ շատ մարդկանց գիտակցության մեջ»,- նշել է նախկին նախագահը։

Սակայն, Թրամփի կարծիքով, եթե Պուտինը հանկարծ կորցնի իշխանությունը Ռուսաստանում, ապա «դուք չգիտեք, թե որն է այլընտրանքը։ Այն կարող է ավելի լավը լինել, բայց կարող է պարզվել, որ շատ ավելի վատն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր