Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին       ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը    

30 հուն 2023 13:10

Այն, ինչ կատարվում է Հայաստանում քաոս է.Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության երկու հարյուր տարին ուղղակի ջուրն է գցվում

Politnavigator.net-ը գրում է, որ հետխորհրդային երկրներում սրվում են հակառուսական հոսանքները, Մերձավոր Արևելքը սկսել է ձգվել դեպի Թուրքիա, իսկ Բալթյան երկրներում ուժեղանում են բռնաճնշումները Ռուսաստանի հետ բարեկամության կողմնակիցների դեմ։ Այդ մասին «Рой ТВ» հեռուստաալիքի եթերում ասել է պատմաբան Ալեքսանդր Կոլպակիդինը:
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում քաոս է: Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության երկու հարյուր տարին ուղղակի ջուրն է գցվում: Ադրբեջանում թուրքերն իրենց ինչպես տանն են զգում: Հիմա էլ այդ Փաշինյանն է սկսել խոսել թուրքերի հետ առևտուր հիմնելու անհրաժեշտության մասին: Նույնը սկսվում է Կենտրոնական Ասիայում։ Բալթյան երկրներում տեղի ունեցածի մասին ոչ մի խոսք չեն հայտնում, դա ստորություն է։ Ներկայումս այնտեղ երկար ժամանակով մարդկանց են «փակում», մերձավոր մարդկանց, Ռուսաստանի հետ բարեկամության կողմնակիցներին: Ինչու՞ է այսպես, որտե՞ղ է մեր «փառապանծ» դիվանագիտությունը»,- հարց է հնչեցրել Կոլպակիդինը:
Նա վստահ է, որ Ռուսաստանն արդեն իսկ կորցրել է ուղղափառ քրիստոնյաներին Ուկրաինայում: «Այն, ինչ կատարվում է ուղղափառ եկեղեցու հետ, ի վերջո, արդեն չորս հարյուր տարի չի եղել ուղղափառության պատմության մեջ, դա հրեշավոր է։ Ու՞ր է գնում այդ գործընթացը։ Իսկ գնում է նրան, որ այս ավտոկեֆալիաները միավորվելու են ունիա-տականքների հետ, ու վերջ։ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին ամբողջությամբ կկորցնի Ուկրաինան, արդեն տասներկու տարի է, ինչ իրականացնում են այդ ծրագիրը»,- վրդովվել է պատմաբանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր