Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

30 հուն 2023 16:55

Նախ՝ ով ուզում է քինա՝ ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա.Այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց ընտանիքները դրսում են, խիստ որոշումներ կկայացվեն

Պաշտոնյաների նկատմամբ, որոնց ընտանիքները դրսում են, պիտի խիստ որոշումներ կայացվեն, արդեն ԱԱԾ-ին ուղղված հանձրարականներ կան, Արցախի ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կա հիմնավորված և կա չհիմնավորված բացակայություն։ Դրանով չպիտի սահմանափակվենք, ես հանձնարարել եմ նախագահի աշխատակազմին, շատ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու։ Նրանք, ովքեր թողել են երկիրը, գնացել, այսօր վարձակալությամբ տվել իրենց գույքը և ստանում են եկամուտներ․․․ Այդ բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնել։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ենք անելու՝ մի կողմից մենք պիտի հարգենք մեր Սահամանադրությունը, հարգել ենք ու պահում ենք, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց հանդեպ պիտի լինի շատ խիստ վերաբերմունք՝ զրկել եկամտի աղբյուրից, սա բարձրաձայն հայտարարում եմ։ Ընդհուպ, եթե մասնագետները թույլ տան նման որոշում կայացնել, պետականացնել գույքը։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, կամ մարդիկ կամավոր տրամադրեն իրենց բնակարանները, թող մնա էլի սեփականություն»,- ասել է Արայիկ Հարությունյանը, հաղորդում է ՍիվիլՆեթը։

Շարունակելով թեման, նախագահն ասաց, որ ընդունելության ժամանակ նրան ամենաշատը հենց դիմում են բնակարանի հարցով, ինչն ապացուցում է, որ Արցախից չեն ուզում արտագաղթել․

«Նախ՝ ով ուզում է քինա՝ ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա։ Եթե, իհարկե, քինալու ա, խուճապ մի առաջացրեք, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ, մենք այդ հնարավորությունը պիտի տանք բոլորին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր