Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

01 հուլ 2023 10:49

Արցախցի պաշտոնյաները հուսահատված էին, ոչ թե նրանից, որ սնունդը, դեղորայքը վերջանում են, այլ, որ ՀՀ պաշտոնյաներն իրենց զանգերին այլևս չեն պատասխանում

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.


«Այսօր խոսել եմ Արցախի երկու տարբեր պաշտոնյաների հետ: Չափազանց հուսահատված էին, ոչ թե նրանից, որ սնունդը, դեղորայքը վերջանում են, այլ նրանից, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց զանգերին այլևս չեն պատասխանում:


Նախկինում բոլոր գերատեսչությունններն իրար հետ սերտ կապեր ունեին, ցանկացած հարց արագ լուծում էր ստանում: Հիմա զանգերին պարզապես չեն պատասխանում: Ես հասկանում եմ, որ գուցե իսկապես բան չունեք ասելու, էլ չեք կարող որևէ հարց լուծել, բայց խոսեք մարդկանց հետ, մի հրաժարվեք ձեր հայրենակիցներից: Մարդ լինելը պաշտոնի հետ բացարձակ կապ չունի, վաղն այդ պաշտոնը չեք ունենալու, հավատացեք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր