Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին          Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին    

01 հուլ 2023 11:29

Ադրբեջանցիները առանձնակի դաժան են հատկապես Շուշիում.Պատահական չէ, որ նախևառաջ արձանագիր վկայություններն են ոչնչացնում

Alpha News-ը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու շարունակական ագրեսիային զուգահեռ Ադրբեջանը մշակութային սպանդ է իրականացնում Արցախի օկուպացված տարածքներում: Պետական մակարդակով՝ Բաքվի ուղղորդմամբ և վերահսկմամբ իրականացվող գործողությունները հատկապես անզուսպ են Շուշիում, որը հռչակվել է «իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:

«Այն մասին, ինչ կատարվում է հայկական հուշարձանների հետ Արցախի գրավյալ տարածքներում, մենք տեղեկանում ենք, մեծամասամբ, ադրբեջանական աղբյուրներից»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախի Հանրապետության պատմական միջավայրի պահպանության Հադրութի շրջանային պետական ծառայության նախկին պետ Գայանե Բուդաղյանը:

Նրա խոսքով, եթե պատերազմից անմիջապես հետո ադրբեջանցի զինվորականները հենց իրենք էին տեղադրում ոչնչացրած հայկական հուշարձանների նկարները, ապա հիմա Ադրբեջանն այդ հարցում ավելի զգուշավոր է: Բուդաղյանն ընդգծում է՝ միջազգային հանրույթի և համապատասխան կառույցների արձագանքից հետո Ադրբեջանի ձեռագիրը փոխվել է, բայց կրկին ոչ ի օգուտ մեզ:

Այժմ մշակութային սպանդն իրականացվում է պետության՝ Բաքվի ուղղորդմամբ և վերահսկմամբ: Արցախի գրավյալ տարածքներում նույն Բաքվի ուղղորդմամբ, վերջին մեկ ամսում ոչնչացվեց Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի «Հալիվորի կամուրջը»:

«Դա արձանագրել են Կովկասյան ժառանգության մշտադիտարկման խմբի ֆրանսիացի անդամները: Արբանյակային լուսանկարով հստակ երևում է, որ կամուրջը չկա»,- ասում է Բուդաղյանը և հավելում՝ այն քանդվել է կամրջի կողքին իրականացվող ճանապարհաշինության ժամանակ:

Բուդաղյանն ընդգծում է՝ հուշարձան-կամուրջը ուներ հայերեն արձանագրություն, որը թվագրված էր և նշված էր կառուցողի անունը:

«Պատահական չէ, որ Ադրբեջանը, նախևառաջ, արձանագիր վկայություններն է ոչնչացնում»,- շեշտում է նա:

Կան բնակավայրեր, որտեղ թշնամին առանձնակի դաժան է: Հադրութի շրջանային պետական ծառայության նախկին պետի խոսքով, Մեծ Թաղեր գյուղն ամենաշատն է ենթարկվել վանդալիզմի: Թշնամին ամբողջությամբ ոչնչացրել է տեղի գերեզմանատներից մեկը: Բուդաղյանը նկատում է՝ դա կրկին իրականացվել է ճանապարհաշինական աշխատանքի ընթացքում, երբ վերանորոգվում էր Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածը:

Մասնագետը բացատրում է՝ ավերումների հարցում թշնամին ավելի անզուսպ է՝ հատկապես Շուշիում, քանի որ այն հռչակել է «իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» :

«2022 թվականի հոկտեմբերի 31-ին Բաքվում կայացած թուրքալեզու պետությունների հոգևոր առաջնորդների հանդիպմանը Շուշին հռչակվեց մահմեդական ժողովուրդների մշակութային կենտրոն»,- հիշեցնում է նա, հավելելով.

«Դժվար չէ պատկերացնել, թե հետագայում ինչ է տեղի ունենալու Շուշիի հայկական ամբողջ մշակութային ժառանգության հետ»:

Նրա խոսքով թշնամին արդեն ձեռնարկել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ձևափոխումը: Իսկ միջազգային կազմակերպությունների արձագանքը՝ հայկական պատմամշակութային ժառանգության զանգվածաբար ոչնչացմանը, հայտարարություններից այն կողմ, ցավոք, չի անցնում:

«UNESCO-ն պատրաստակամություն հայտնեց օկուպացված տարածքներ խումբ ուղարկելու, բայց Ադրբեջանը խոչընդոտեց դրան: Միջազգային կազմակերպության ոչ մի որոշում և փաստաթուղթ մեր հուշարձանների գոյության համար ոչ մի երաշխիք չի կարող լինել, քանի դեռ այնտեղ չի հայ մարդը, ով այդ ժառանգության կրողն ու ստեղծողն է»,- արձանագրում է Բուդաղյանը:

Նա նույնիսկ համոզված չէ, թե ապագայում Ադրբեջանը թույլ կտա, որ ռուս խաղաղապահների հսկողությամբ, հայ հոգևորականները շարունակեն իրենց ծառայությունը Դադիվանքանքի վանական համալիրում: Ըստ տարբեր աղբյուրների, շուրջ 2000 անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք ու եկեղեցի, շուրջ 600 խաչքար Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում ոչնչացման սպառնալիքի տակ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր