Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան          Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

01 հուլ 2023 12:30

ԼՂ-ի և Աբխազիայի հավաքականների մենամարտը կարող է չկայանալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով

Ekhokavkaza.com-ը գրում է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) հավաքականը պատրաստվում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) վարկածով աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը ինքնահռչակ Աբխազիայի  Հանրապետության դեմ։ Սակայն հանդիպումը կարող է չկայանալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։


Ղարաբաղի և Աբխազիայի հավաքականների մենամարտը նախատեսված է հուլիսի 10-ին։ Այն պետք է կայանա Սուխումիի «Դինամո» մարզադաշտում։


«Չնայած ստեղծված իրավիճակին, փակ ճանապարհին, մեր թիմը պատրաստվում է Աբխազիայի հետ ConIFA-ի ընտրական հանդիպմանը։ Կազմակերպվել և իրականացվել է հավաքագրում: Միակ խոչընդոտը շրջափակումն է։ Մենք հավատում ենք, որ ճանապարհը կբացվի, և մենք կկարողանանք խաղալ Աբխազիայի հետ»,- ասել է Ղարաբաղի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը։


Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի վերջին Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել Հաքարի կամրջի վրա։ Երևանն ադրբեջանական անցակետն անօրինական է համարում, քանի որ, ինչպես ասում են հայ պաշտոնյաները, այն հակասում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանավորվածություններին, որոնցով երեք տարի առաջ ավարտվել էր Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը։


ConIFA-ի մրցաշարերին պարբերաբար մասնակցում են Աբխազիայի և Հարավային Օսիայի հավաքականները։ Աբխազիայի հավաքականը հաղթել է «Չճանաչված պետությունների» աշխարհի առաջնությունում, որն անցկացվել էր 2016 թվականին Սուխումում։ 2019 թվականին Հարավային Օսիայի հավաքականն էր դարձել առաջնության հաղթող։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր