Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 հուլ 2023 13:30

Իլոն Մասկը ցնցված է Ֆրանսիայում ցուցարարների մոտ պահվող զենքերի հսկայական քանակից

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը ցնցված է Ֆրանսիայում ցուցարարների մոտ պահվող զենքերի հսկայական քանակից, այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Որտեղի՞ց են նրանք ստանում բոլոր զենքերը: Եվրոպայում զենքի անձնական սեփականությունը չափազանց սահմանափակ է, բայց այն դեռ առկա է: Հետևաբար, այդ զենքերի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, գողացված կամ անօրինական ներմուծված է Ֆրանսիայի տարածք», – գրել է Մասկը:

Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հունիսի 27-ի առավոտյան կրակել և սպանել է 17-ամյա դեռահասին՝ Փարիզի արվարձաններից մեկում՝ Նանտերում, ճանապարհը ստուգելիս։ Նրանք հայտարարել են, որ երիտասարդը հրաժարվել է կատարել իրենց պահանջները։

Բողոքի ցույցերը ընդգրկել են ողջ երկիրը։ Երիտասարդները հրկիզել են մեքենաներ, ոստիկանության և տեղական իշխանությունների շենքեր, թալանել խանութներ: Որոշ շրջաններում պետք է տեղակայվել են հատուկ ջոկատայիններ, կիրառվել են զրահատեխնիկա և ուղղաթիռներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր