Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

01 հուլ 2023 15:10

Լեո Մեսսին նոր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատեր Ռազմիկ Օվագիմյանին

Sports.ru-ն գրում է, որ 2022 թվականին Լեո Մեսսին ստեղծել է իր սեփական ներդրումային ընկերությունը՝ Play Time-ը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ընկերությունը հիմնվել է ԱՄՆ-ում և ստեղծվել է սպորտի, տեխնոլոգիաների և մեդիա ոլորտում ներդրումներ կատարելու համար:

Լեոն նոր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատեր Ռազմիկ Օվագիմյանին։

Օվագիմյանը ծնվել է Կահիրեում հայ ընտանիքում, 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես և սովորել Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում քաղաքական տնտեսության և բիզնեսի կառավարման ոլորտում:

Օվագիմյանը Viki միջազգային առցանց վիդեո հոսքային կայքի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, ինչպես նաև համաշխարհային կոնտենտի ավագ գործադիր տնօրենը: Նա նաև ճապոնական Rakuten էլեկտրոնային առևտրի ընկերության տնօրենների խորհրդի դիտորդ է, որն, ի դեպ, Բարսելոնա ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորներից մեկն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր