Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

05 հուլ 2023 13:22

Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում և մնում ա անպատիժ, էլ ուր մնաց հայերինը պաշտպանի

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է.


«Երբ բանակցություններում քննարկվում ա արցախահայության անվտանգության մեխանիզմներ, դա նշանակում ա, որ բացարձակ բոլորը գիտակցում են էթնիկ զտումների վտանգը։ Բոլորը հասկանում են, որ հայերին սպասվում ա արտաքսում և բռնություն։


Երբ Հայաստանում իշխող ռեժիմը դա գիտակցելով ճանաչում ա Արցախը Ադրբեջանի կազմում, շատ լավ գիտի, որ որևէ միջազգային մեխանիզմ երկարաժամկետ չի պաշտպանի հայերին այդ լուծման տարբերակի դեպքում։


Որովհետև Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում և մնում ա անպատիժ, էլ ուր մնաց հայերինը պաշտպանի։


Ցանկացած գիտակից մարդ պիտի հասկանա, որ չի կարելի աջակցել ու մաս կազմել այս հանցավոր սխեմային։ 120 հազար հայի ճակատագիրը խաղալիք չի, որ սխալվես, հետո խաղդ նորից սկսես։ Հայ մարդկանց կյանքի մասին ա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր