Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

07 հուլ 2023 17:31

Երգիչ Ռիկի Մարտինն ու նկարիչ Ջվան Յոսեֆը ամուսնալուծվում են վեց տարվա ամուսնությունից հետո

Երգիչ Ռիկի Մարտինն ու նկարիչ Ջվան Յոսեֆը ամուսնալուծվում են վեց տարվա ամուսնությունից հետո, գրում է dailymail.co.uk-ը։

Պուերտոռիկացի 51-ամյա երգիչն և 38-ամյա նկարիչը հինգշաբթի համատեղ հայտարարություն են տարածել՝ ասելով, որ բաժանվում են:

Նախկին զույգն ունի համատեղ երեխաներ՝ չորս տարեկան դուստր և երեք տարեկան որդի, մինչդեռ Ռիկի Մարտինը նաև երկվորյակ որդիներ ունի՝ 14-ամյա Մատեոն և Վալենտինոն:

«Մենք որոշել ենք ավարտել մեր ամուսնությունը մեր երեխաների հանդեպ սիրով, հարգանքով և արժանապատվությունով և հարգելով այն, ինչ մենք ապրել ենք որպես զույգ այս հիանալի տարիներին: Մեր ամենամեծ ցանկությունն այժմ շարունակել ունենալ առողջ ընտանեկան դինամիկա և հարաբերություններ, որոնք կենտրոնացած են խաղաղության և բարեկամության վրա՝ շարունակելու մեր երեխաների համատեղ դաստիարակությունը՝ պահպանելով միմյանց հանդեպ ունեցած հարգանքն ու սերը», - ասվում է հայտարարությունում։

Ռիկին և Ջվանը ծանոթացել են Instagram-ի միջոցով 2015 թվականին, և մի քանի ամիս շփվելուց հետո Մարտինը գնացել է Լոնդոն՝ վերջապես անձամբ հանդիպելու Յոսեֆին:

Հաջորդ տարի Livin' La Vida Loca հիթի կատարողը The Ellen DeGeneres Show-ում բացահայտել էր, որ երկուսն էլ նշանվել են, իսկ 2018 թվականի հունվարին նա հայտնել էր գաղտնի ամուսնության մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր