ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

07 հուլ 2023 15:02

Հոգեբանորեն շատ դժվար է այդ երկրում մրցաշարի մասնակցելը. Բաքվում կայանալիք մրցաշարին Հայաստանի ըմբշամարտի հավաքականների մասնակցությունը կորոշվի Աշխարհի առաջնությունից հետո

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի մրցավայրերը: Եվրոպայի վարկանշային մրցաշարն ընդունելու է Բաքուն, իսկ աշխարհինը՝ Ստամբուլը։ Մրցումները կկայանան 2024 թվականին, անցկացման օրերը UWW-ն կհայտարարի ավելի ուշ։


Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Բելգրադում կայանալիք ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Խաղերի համար: ԱԱ-ի ժամանակ ուղեգրեր ապահովելու են Օլիմպիական քաշերի այն ըմբիշները, որոնք կզբաղեցնեն 1-5-րդ տեղերը։ Մայրցամաքային պայքարում ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:


«Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն ինչպես կմասնակցեն Աշխարհի առաջնությանը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվում կայանալիք մրցաշարին մեր հավաքականների մասնակցությանը՝ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:


Գիլոյանի խոսքով՝ մրցաշարին մասնակցելու որոշում կկայացվի Աշխարհի առաջնությունից հետո. «Աշխարհի առաջնությունը վարկանիշային է ու տա Աստված, որ մենք բոլոր քաշային կարգերում կարողանանք վարկանիշ նվաճել, այդ դեպքում մրցաշարին մասնակցելու կարիք այլևս չի լինի: Եթե այդպես չստացվի, ապա Աշխարհի առաջնության ավարտից հետո կհավաքվենք՝ մենք, Օլիմպիական կոմիտեն, Ըմբշամարտի ֆեդերացիան ու միասին կհասկանանք՝ ինչ ենք անելու, ինչպես ենք վարվելու»:


Թե որքանով ճիշտ կլինի Բաքվում կայանալիք մրցաշարին մասնակցելուց հրաժարվելը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց. «Ես` ընդհանրապես ճիշտ չեմ համարում չմասնակցելը, ես կարծում եմ, որ պետք է մասնակցենք: Իհարկե, քննարկումներից հետո միայն վերջնական որոշում կկայացվի մասնակցելու հետ կապված: Կարող է այնպես ստացվել, որ մենք 6 քաշային կարգից 5-ում վարկանիշ նվաճենք, այդ մի քաշային կարգում էլ գտնենք, որ միևնույնն է այդ վարկանիշը չենք կարողանա նվաճել, այդ դեպքում գուցե և պետք չլինի գնալը: Բոլոր հարցերի պատասխանները կտա Աշխարհի առաջնությունը: Ես՝ ինքս, երկու անգամ Բաքու գնացել եմ պատվիրակությունների կազմում 2007 և 2015 թվականներին և մնում եմ նորից այն կարծիքին, որ եթե մրցումը նշանակված է, ապա մենք պետք է մասնակցենք, որպեսզի կարողանանք բարձր պահել մեր ազգի պատիվը և այնտեղ էլ բարձրացնենք հայոց եռագույնը»:


Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տղաները հիմա ավելի շատ կենտրոնացած են առաջիկայում սպասվող Աշխարհի առաջնության վրա. «Ներկա պահին մեր երկու հավաքականներն էլ հավաքների են: Այսօրվա մեր գերխնդիրն Աշխարհի առաջնությունն է, որտեղ, եթե ամեն ինչ լավ լինի, դրանից հետո արդեն նոր քննարկումներ կլինեն Բաքվում կայանալիք մրցաշարի վերաբերյալ: Մենք չենք կարող ոչինչ փոխել, միջազգային կառույցներն այդպես են որոշել, մեզ մոտ էլ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կայացավ և նրանք եկան: Անձամբ ես երկու անգամ եղել եմ Բաքվում, էլի մենք ասել էինք չենք գալիս, կառույցները երաշխավորեցին մեր անվտանգությունը: Շատ դժվար է մասնակցելն այդ երկրում՝ հատկապես հոգեբանական առումով, ամեն գորգ դուրս գալուց նրանք գոռում էին: Շատ դժվար է նաև Աշխարհի առաջնության ժամանակ բոլոր վարկանիշները նվաճել, եթե չկարողացանք նվաճել, ապա պետք է գնանք, բայց ամեն դեպքում վերջնական որոշումը պետությանն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր