Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

07 հուլ 2023 18:21

Թուրքիայի բողոքից հետո Նազիկ Ավդալյանը ծանրամարտի պատանեկան ԵԱ-ում դարձել է պահեստային մրցավար

Երեկ թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ էին տարածել, որում Մոլդովայում ընթացող ծանրամարտի պատանեկան առաջնության ժամանակ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մրցաշարի մրցավար Նազիկ Ավդալյանը կքանստած է Թուրքիայի օրհներգը հնչելու ժամանակ:
Mediamax Sport-ին Ավդալյանը հայտնել է, որ հիմա առաջնությունում պահեստային մրցավար է:

«Տեղափոխել են ռեզերվ, քանի որ ըստ ինձ հասած տվյալների՝ Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիան բողոքել է։ Չգիտեմ, թե հետո ինչ կլինի։ Իսկ առհասարակ, ոչ միայն այս հարցի հետ կապված, ես ինչպես հաղթանակներն եմ արժանապատիվ ընդունում, այնպես էլ՝ հարվածները: Ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- նշել է Ավդալյանը:

Չնայած թուրքական ԶԼՄ-ում Ավդալյանի քայլը որակում են որպես միտումնավոր, սակայն իրականում նա օրհներգի ընթացքում կանգնած վիճակից կքանստել է, որպեսզի պատասխանի որդուց ստացած կարեւոր հաղորդագրությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր