Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

08 հուլ 2023 10:45

Հակարի կամրջի մուտքի մոտ տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացնելու տեսանյութը նոր չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Համացանցում երեկ կադրեր հայտնվեցին, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները հեռացնում Հակարի կամրջի մուտքի մոտ տեղադրված ադրբեջանական դրոշ:


Թե երբ է արվել տեսանյութը, արդյոք նոր միջադեպ է եղել Հակարիի կամրջի հատվածում, այս մասին որեւէ տեղեկություն չկար:


«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ տեսանյութը նոր չէ, այն արվել է հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել Հայաստանի տարածքով դրոշ տեղակայելու նպատակով։


Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր