Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

10 հուլ 2023 10:49

Որ չեն ասում` Ադրբեջանը արտաքին ճնշման ներքո «վինտիլը բացեց»...մի քանի ժամով գազամատակարարումը վերականգնելով՝ թշնամին ընդամենը 2 նպատակ է հետապնդում

Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.


«Որ չեն ասում` Ադրբեջանը արտաքին ճնշման ներքո «վինտիլը բացեց», կամ եսիմ ինչ արեց...քիչ ա մնում էդ վինտիլը վերցնես ու գլխներին տաս...


Մեկ օրով կամ մի քանի ժամով գազամատակարարումը վերականգնելով՝ թշնամին ընդամենը երկու նպատակ է հետապնդում.


ա) հերթական անգամ ծաղրել, ստորացնել ու նյարդայնացնել արցախցիներին (կարծում եմ՝ ավելորդ կլինի բացատրել, թե ինչ ապրումներ ենք ունենում ամեն կարճատեւ միացում-անջատումից հետո)


բ) անջատման նոր հաշվարկով  կոտրում են հնչեղությունը "դրսի շուխուրների" համար..Հավատացեք, որ տեղեկատվական դաշտում սա բավական էֆեկտիվ օգտագործելու են մեր դեմ։


Գազամատակարարման վերականգնման վերաբերյալ ձեր իսկ պաշտոնական հրապարակումներով «ապացուցելու են», որ Արցախում գազ չկա ոչ թե 200 օր, այլ ասենք մի շաբաթ, կամ 10 օր...։


Ու պարբերաբար սեղմելու են այդ «refresh» կոճակը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր