Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 հուլ 2023 10:19

Ինչո՞ւ են մարդիկ խաբվում և կորցնում գումարները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Տեղեկատվական անվտանգության խնդիրը գնալով ավելի մտահոգիչ է դառնում: Հատկապես վերջին շրջանում քաղաքացիները մասնավորաբար սոցկայքերի միջոցով ավելի ու ավելի հաճախ են ստանում տարբեր բիզնեսներում ներդրումներ կատարելու առաջարկներ, և, ի վերջո, կորցնում են բավականին մեծ գումարներ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հուշում է՝ ինչպես հասկանալ առաջարկվող ներդրումը կե՞ղծ է, թե՞ ոչ, մյուս կողմից՝ օգնում հասկանալ՝ որտե՞ղ կարելի է վստահաբար ներդրումներ կատարել:


Մարտիրոսյանն ասում է, որ կան հայկական բիզնեսներ, որոնք դառնում են բաց բաժնետիրական ընկերություններ, այսինքն՝ ցանկացած մարդ կարող է դառնալ դրանց բաժնետերը: «Այսօր այդ ընկերությունները դեռ շատ չեն, բայց կարելի է ընտրել՝ տրամաբանելով, թե որ բիզնեսներն ունեն կայուն հիմք և զարգանում են: Հայաստանում այսօր դրանք, օրինակ՝ բանկերն են: Տեղեկատվական տեխնոլոգիաները ևս շարունակում են զարգանալ, սա անխուսափելի գործընթաց է և կարելի է փորձել ներդրում կատարել, օրինակ՝ տելեկոմների մեջ»,-նշում է փորձագետը: Սամվել Մարտիրոսյանը որպես օրինակ է բերում «Թիմ» տելեկոմը, որը Հայաստանում առաջինն է հայտարարել բաժնետոմսերի վաճառքի մասին, և այսօր քաղաքացին կարող է դառնալ դրա բաժնետեր, գործարքը բավականին հեշտ է, լուրջ գիտելիքներ ունենալու կարիք չկա:


Փորձագետը նշում է՝ նախ՝ վստահելի ընկերության մեջ ներդրում կատարելով՝ քաղաքացին կարող է վստահ լինել, թե որտեղ է ներդրում կատարում, բացի դա, փողը մնում է Հայաստանի տնտեսության մեջ, «ուստի շատ կարևոր է, որ մարդիկ ներդրումներ կատարեն հայկական բիզնեսներում», առավել ևս՝ չխաբվեն գայթակղիչ, բայց կեղծ առաջարկներից:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11․ 07․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր