Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

11 հուլ 2023 12:45

Թուրքիան փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ.Անկարայի քաղաքական այս ուղեգիծն իր ակնկալվող նոր դրսևորումներով խնդիրներ է առաջացնելու Մոսկվայի հետ հարաբերություններում

Թուրքիան, հատկապես տնտեսական լրջագույն խնդիրների ֆոնին, փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը.

«1.Անակարան, խախտելով Մոսկվայի հետ պայմանավորվածությունը, Թուրքիա այցելած Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա է վերադարձնում «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։

2.Վիլնյուսում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Շվեդիայի առաջնորդների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Անկարան այլևս չի խոչընդոտելու Ստոկհոլմի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը։

3.Չի բացառվում ռազմական-քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները Թուրքիայի և Ուկրաինայի միջև։

Ինչպես և կանխատեսվում էր, արդեն հետընտրական շրջանում Էրդողանի վարչակարգը, իրավիճակային առումով Ռուսաստանից ստանալով հնարավոր առավելագույնը, փորձելու է վերականգնել մանևրի հավասարակշռությունը հակամարտ բևեռների միջև։

Վստահաբար, Անկարայի վերոնշյալ քաղաքական ուղեգիծն իր ակնկալվող նոր դրսևորումներով աստիճանական խնդիրներ է առաջացնելու Մոսկվայի հետ հարաբերություններում, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա։

Հայաստանի տեսանկյունից՝ այս իրողությունը պահանջում է առնվազն ակնդետ կերպով հետևել Մոսկվա-Անկարա հարաբերությունների դինամիկային՝ անհրաժեշտ մանևրի հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար։»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր