Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

11 հուլ 2023 14:38

Տեսանյութ.Մի թատրոն, մի բեմականացում Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ,թե իբր Կարմիր Խաչի մեքենաներով սիգարետ, հեռախոս ու բենզին են մտցրել Արցախ

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Մի թատրոն, մի բեմականացում Ադրբեջանի պետական Az Tv հեռուստաընկերությամբ, թե իբր Կարմիր Խաչի մեքենաներով սիգարետ, հեռախոս ու բենզին են մտցրել Արցախ։

Բայց ամենը մի կողմ, ինձ մի հարց է հուզում` այն բոլոր միջազգային միջնորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հետո իբր ապահովել կոնսոլիդացիա Արցախի շուրջ, չե՞ն ուզում գալ ու ուղղակի մտնել Արցախ ու տեսնել իրավիճակը, թե՞ վախենում են Ադրբեջանից։ Եթե ազդեցության լծակ չունեք Ադրբեջանի վրա, ուրեմն դուք չեք կարող ստանձնել միջնորդի դեր, որովհետև դա հսկայական պատասխանատվություն է։ Դուք պատասխանատու եք Արցախում ստեղծված ծանր ու օրերցօր վատացող իրավիճակի համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր