Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»          Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը    

12 հուլ 2023 19:05

14-ամյա աղջիկը մահացել է անհայտ նյութի թունավորումից. դիակի կողքին հայտնաբերվել է էներգետիկ ըմպելիքի բաց տարա

Ուլյանովսկում անհայտ նյութի թունավորումից ութերորդ դասարանցի է մահացել. դիակի կողքին հայտնաբերվել է էներգետիկ ըմպելիքի բաց տարա և կրակայրիչները լիցքավորելու համար նախատեսված գազի խողովակ․ հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Ըստ տեղեկությունների՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Հաղթանակի փողոցի բնակարաններից մեկում։ Դեռահասների մի խումբ այցելում էր ութերորդ դասարանցուն։ Երիտասարդները խմել են էներգետիկ ըմպելիքներ։

Ինչ-որ պահի 14-ամյա Ալինան վատացել է, կորցրել է գիտակցությունը։ Շտապօգնություն են կանչել և նրան տեղափոխել են հիվանդանոց։ Երբ բժիշկները Ալինային տարել են, նշել են, որ նրա կողքին կրակայրիչները լիցքավորելու համար գազի խողովակ կա։

Մահացածի մայրը պատմել է, որ վերջին երեք օրերին դուստրը գանգատվել է գլխացավերից, սրտխառնոցից, արյան բարձր ճնշումից, սակայն բժիշկներին չի դիմել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր