Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար    

14 հուլ 2023 11:42

7-ամյա երեխայի կյանքը չկարողացան փրկել

Հուլիսի 13-ին երեկոյան պարեկները 3-րդ հարկից ընկած 7-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ հասցրել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարել են տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ «Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր՝ կյանքի հետ անհամատեղելի բազմակի վնասվածքներ ուներ, արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց ցավոք, երեխայի կյանքը փրկել չկարողացանք»,-տեղեկացրել է հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր