Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

14 հուլ 2023 11:59

Սա Բաքուն է ասում՝Հայկական ծագմամբ բնակիչների պահանջմունքների հետ կապված՝ ադրբեջանական կողմը չի բացառում օգնության տրամադրման հնարավորությունը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմամբ

Հուլիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։


Ինչպես տեղեկացրել է АPA-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցերն Ադրբեջանի եւ ԿԽՄԿ-ի միջեւ, ընթացիկ կրավիճակը Լաչինի անցակետում, ինչպես նաեւ ԿԽՄԿ գործունեության հարցերն Արցախում։


«Քննարկումների ընթացքում  նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է սահմանային կետով հայկական ծագմամբ բնակիչների անցումը շարունակելու հնարավորության մասին՝ բուժական նպատակներով, ԿԽՄԿ միջնորդությամբ, անհրաժեշտ կանոնների պահպանմամբ», նշել է ԶԼՄ-ն։


«Հայկական ծագմամբ բնակիչների պահանջմունքների հետ կապված»՝ ադրբեջանական կողմը չի բացառում օգնության տրամադրման հնարավորությունը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր