Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

17 հուլ 2023 12:54

4-րդ հարկի պատուհանից վայր ընկած 3-ամյա երեխայի կյանքի համար պայքարում են «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոնում

shamshyan.com-ի հաղորդմամբ՝եԵրեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր