ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

18 հուլ 2023 14:08

Բավքում կարծես թե առանձնապես չեն վախենում Կրեմլի արձագանքից. Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վերջին տասնամյակների ամենալուրջ ճգնաժամն է առաջացել. Коммерсантъ

Հարավային Կովկասը, հնարավոր է, դրամատիկ իրադարձությունների շեմին է կանգնած. դա պարզ դարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև աննախադեպ կտրուկ հայտարարությունների փոխանակումից հետո, գրում է «Կոմերսանտ»-ի սյունակագիր Մաքսիմ Յուսինը, որի կարծիքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ ճգնաժամն է առաջացել։


Հոդվածի հեղինակը hիշեցնում է, որ սկզբում ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, այն է՝ հումանիտար ճգնաժամը սրվում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում և գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից և գազամատակարարումից: Սրանք բոլորը մեջբերումներ են ՌԴ ԱԳՆ հայտարարությունից։ Ու թեև հայտարարությունը Բաքվի հասցեին ուղղակի հարձակումներ չէր պարունակում, սակայն տեքստից պարզ էր դառնում, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի փաստացի շրջափակումն է դարձել  ճգնաժամի պատճառ։


«Բաքվի պատասխանն ակնթարթային էր և աննախադեպ կոշտ։ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը որակվել է «անընդունելի», ընդ որում՝ «անհամապատասխան» Բաքվի և Մոսկվայի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին, որն անցյալ տարվա փետրվարին ընդունվել էր նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից։


Եվ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից ամենահետաքրքիր հատվածը. ««Հայկական զինված կազմավորումների մնացորդների» (Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ-Tert.am) դուրսբերումն «Ադրբեջանից» (չակերտները՝ Tert.am) դեռ ապահովված չէ։ Ավելին, այդ կազմավորումներին աջակցություն է ցուցաբերվում ռուսական խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո»։


Այլ կերպ ասած, Բաքուն ուղղակիորեն մեղադրում է Մոսկվային 2020 թվականի նոյեմբերյան պայմանավորվածությունները կատարելու անկարողության և չկամության համար և, ի լրումն, հաստատում է իր վճռականությունը՝ հասնելու Ղարաբաղից, այսպես կոչված, «հայկական զինված կազմավորումների մնացորդների դուրս բերմանը»։


Հայերն այս կազմավորումներն անվանում են «Արցախի պաշտպանության բանակ», որը ստեղծվել է դեռևս 1992 թվականին և ապահովում է Ղարաբաղի այն հատվածի անվտանգությունը, որը մնում է հայկական վերահսկողության տակ։ Եվ այստեղ հիմնական հարցն այն է, թե որքան ժամանակ է այն մնալու այս վերահսկողության տակ։ Բաքվից եկող օրեցօր ավելի վճռական հայտարարությունները կասկած չեն թողնում, որ Ալիևը և նրա թիմը պատրաստ են արագացնել իրադարձությունների զարգացումը և կարող են չսպասել մինչև հինգ տարվա ավարտը, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղում կարգուկանոնն ու ստատուս քվոն պետք է պահպանեն ռուս խաղաղապահները», - գրում է Յուսինը:


Ըստ հեղինակի՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետևում է, որ Բաքուն ռուս խաղաղապահներին այլևս չի համարում չեզոք կողմ, ինչը չի բացառում հավանականությունն առ այն, որ նրանց ներկայությունն ադրբեջանական բանակին չի խանգարի Ստեփանակերտը և շրջակա տարածքները «մաքրել զինված կազմավորումների մնացորդներից» (չակերտները՝ Tert.am)։


«Բաքուն հույսը դնում է այն բանի վրա, որ Հայաստանը, որը գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո, չի միջամտի։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա այսօր ևս պատրաստ չէ հանդես գալ ի պաշտպանություն Ղարաբաղի հայերի։ Միակ բանը, որը տեսականորեն կարող է զսպել Բաքվի ռազմատենչ եռանդը, տնտեսական պատժամիջոցների սպառնալիքն է՝ առաջին հերթին նավթի ու գազի վերաբերյալ։ Բայց Արևմուտքը չի կարող իրեն դա թույլ տալ։ Նրա համար հիմնական հակառակորդը Մոսկվան է, իսկ ադրբեջանական էներգակիրները դիտարկվում են միայն որպես այլընտրանք ռուսականին։ Դե, իսկ ինչ վերաբերում է Կրեմլին, Բավքում կարծես թե առանձնապես չեն վախենում նրա արձագանքից։ Նրանք, ըստ երևույթին, կարծում են, որ Ռուսաստանը չափազանց խորը ճահճի մեջ է Ուկրաինայում և ո՛չ ուժ ունի, ո՛չ կարողություն, ո՛չ էլ ցանկություն՝ բացելու մեկ այլ ճակատ՝ Հարավային Կովկասում», - եզրափակել է սյունակագիրը։


Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր ՌԴ ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարությանն առ այն, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։


«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»,- նշված է եղել ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։


Մինչդեռ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքել է, որ Եռակողմ հայտարարության և խաղաղության գործընթացի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։


«ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ, ներառյալ «Ղարաբաղի շրջանը» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am), ելույթներին։


Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ընդգծել են ԱԳՆ-ում։
 
tert.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր