Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

19 հուլ 2023 14:53

Անհետ կորածների ծնողները հունից դուրս են եկել. դրոշը խփեմ ավտոյիս, մտնեմ Ադրբեջան, ասեմ՝ ուզում եմ լինել Ադրբեջանի քաղաքացի, տղուս տվեք, իրա հետ մնամ ստեղ՝ ապրեմ

«Փաշինյանը բաներ էր խոստանում, ասում էր՝ իմ տղուն տամ, գերիներին բերեմ, թող տա: Ձև էր: Ինչքա՞ն կարելի է էսպես, ստիպում են մարդկանց՝ գնալ քայլերի: Հնարավոր ա դրոշը խփեմ ավտոյիս, մտնեմ Ադրբեջան, ասեմ՝ ուզում եմ լինել Ադրբեջանի քաղաքացի, ասեմ՝ տղուս տվեք, իրա հետ մնամ ստեղ՝ ապրեմ»,- Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողի հայրը՝ հավելելով, որ այլևս կորցնելու բան չունի: «3 տարի սպասում ենք, քնցնում են գործը, ոչ դատ են անում, ոչ բան»,- նշեց նա:
***


«Ամիսներով գալիս, գնում ենք, ոչ մի բան: Իրենց թվում է՝ ծնողին կարող են մի կողմ հրել, մոռացվի ամեն ի՞նչ. չի՛ կարող նման բան լինել»,- Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողի մայր Կարինե Մանավազյանը: «Երրորդ տարին է լրանում... հլը թող իրենց տղեն 3 օր բացակայի, կորի, տեսնեմ՝ էսպիսի վերաբերմունք կլինի՞, աշխարհը կքանդեն, իրենց երեխուն կգտնեն, կբերեն: Բա կարելի՞ է էս ձևի վերաբերվել ծնողի հետ»,- հավելեց նա:
***
«Լափամաններդ թողեք, հելեք մեր երեխեքով զբաղվեք։ 40 երեխու տարաք կորցրեցիք, մեկը չի, տասը չի, քսանը չի, ոչ ոքի չի հետաքրքրում մեր երեխեքի ճակատագիրը, ասա ինչ արեցիք մեր երեխեքին, չէ՞ որ նրանք փոքր երեխեք ունեն, ով պետք է պահի։ Հելեք պատասխան տվեք։ Երեք տարի է արդեն։ Որ դուռը գնում ենք, արդեն զզվում են մեզնից, չեն ուզում մեզ տեսնեն։ Ասում են՝ լռեք, լռեք, լավ կլինի։ Ինչքան կարող ենք լռել, արդեն երրորդ օրն է, մենք այդքան առողջություն ունե՞նք»,- ասաց նա՝ նշելով, որ օրերս ԱԱԾ-ի մոտ է եղել. «Ասում են՝ անում ենք, զբաղվում ենք։ Ինչ եք արել, բարձր աշխատավարձ եք ստանում, ամեն մեկիդ հսկայական շարասյուն ունեք, մեր հարազատ հողում վախենում եք, շարասյունով եք շարժվում, բա մեր երեխեքին ինչու՞ տարաք»։
Ծնողներից Մանավազյան Կարինեն ասաց. «Աննա Հակոբյա՛ն, երկու խելապակաս ծնող վերցրեցիր տարար Մարտի 8 արեցիր, ցույց տվեցիր, թե ինչպես են ծնողները ձեռքերը վեր բարձրացնում պարում: Բա ինչո՞ւ չես գալիս տեսնես մյուս ծնողների վիճակը, ինչո՞ւ չես գալիս տեսնում, որ անկողնում ծնողը մի րոպե հետո մեռնելու է, ինչո՞ւ դա չես նկարում: Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ»:


Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի թեժ շրջանում «Քիմիկների զորամասի» զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստերն ընդմիջման մեջ են։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր